Հասարակություն

«Միհրան Հակոբյան, Արման Սաղաթելյան՝ սեփական անուն ազգանունն ուրացողները»: Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում․

«Սեփական անուն ազգանունն ուրացողները․ Միհրան Հակոբյան, Արման Սաղաթելյան

ՀՀԿ ռուդիմենտները, արդեն քանի օր է՝ գրոհի նոր ալիք են սկսել Լուսավոր Հայաստանի դեմ՝ քաղաքական բանավեճը իջեցնելով անձնական վիրավորանքների մակարդակի և անցնելով բարոյականության և մարդկային հարաբերությունների բոլոր սահմանները։

Նրանցից առանձնապես աչքի են ընկնում Միհրան Հակոբյանը և Արման Սաղաթելյանը, ովքեր ամեն կերպ փորձում են մոռացնել իրենց քաղաքական անցյալը:

Կարդալով և դիտելով վերջին օրերի նրանց «դուխով» ելույթները՝ ակամա հիշեցի 2018թ․ հոկտեմբերի 2֊ը, երբ քաղաքացիները պաշարել էին ԱԺ շենքը։ Մենք՝ Ելք խմբակցության պատգամավորներս, ԱԺ մուտքի մոտ փորձում էինք կասեցնել նրանց մուտքն Ազգային ժողովի շենք։ Իսկ այդ ժամանակ վերոհիշյալ ՀՀԿ-ական պատգամավորները, վախենալով քաղաքացիների հաշվեհարդարից, թաքնվել էին իրենց աշխատասենյակներում և դռներից պոկել էին իրենց անուն ազգանունն ու խմբակցական պատկանելությունը պարունակող ցուցանակները։

Սույն անձինք, որ փորձում են ուրանալ ու խմբագրել սեփական անցյալը, այսօր համակարգչի դիմաց նստած կտրիճ են դարձել, սակայն իրականում նրանք ուղղակի հերթական մանկուրտներն են, ովքեր վճռական պահերին պատրաստ են ուրանալ սեփական թիմը, սկզբունքներն ու նույնիսկ անուն ազգանունը»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *