Օկտավա

Հայաստանը առաջատար է կոճղաշվային անտառների բարելավման միջոցով անտառների կայուն վերականգնման հարցում

Հայաստանը կենսաբազմազանության 35 համաշխարհային թեժ կետերից մեկն է, որտեղ անտառները և դրանց կառավարումը վճռորոշ դեր են խաղում կենսաբազմազանության կայուն պահպանման և կլիմայի փոփոխության մեղմման գործում:

Հայաստանի անտառները բարեխառն բիոմներում ամենավտանգված էկոհամակարգերից են՝ արագացող դեգրադացմամբ, ինչը հիմնականում պայմանավորված է գերշահագործմամբ: Անտառահատումները և անտառների դեգրադացումը երկրի հիմնական բնապահպանական խնդիրներն են:

Կոճղաշվային անտառների կառավարումն ավանդական պրակտիկա է, որը ներառում է ծառերի պարբերական հատում մինչև գետնի մակարդակ` խրախուսելու նոր աճը, սովորաբար այն հանգեցնում է միատեսակ և հավասարաչափ ծերացող անտառների ձևավորմանը:

Միջոցառումը կազմակերպվել էր «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում:

Այս ութամյա ծրագիրը համատեղ իրականացվում է ՊԳԿ-ի և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» ՊՀ կողմից:

Ծրագիրը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի կառավարության, Բնության համաշխարհային հիմնադրամի, Բոլցանո ինքնավար նահանգի (Իտալիա), Ավստրիական զարգացման գործակալության և ՊԳԿ-ի կողմից:

«Ընտրովի բարելավում»-ը ներառում է որոշակի ծառերի մանրակրկիտ ընտրություն և հեռացում՝ մնացած ծառերի աճն ու առողջությունը խթանելու համար՝ այդպիսով բարելավելով անտառի ընդհանուր կառուցվածքը և ճկունությունը:

Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում ձեռք բերված գերժամանակակից մեքենաներն ու սարքավորումները՝ ընդգծելով դրանց դերն անտառների կայուն վերականգնման ջանքերում և աշխատավայրում անվտանգության կանոնների պահպանման մեջ:

 ՊԳԿ-ի անտառտնտեսության տարածաշրջանային մասնագետ Նորբերտ Վինկլեր-Ռատոնին և անտառտնտեսության միջազգային մասնագետ պրոֆեսոր Էդուարդ Հոխբիչլերը ցուցադրությունից հետո անցկացրեցին դասընթաց։

Մասնակիցները քննարկեցին լավագույն փորձը՝ հիմնվելով միջազգային փորձի վրա անդրադառձ կատարեցին անտառվերականգնման աշխատանքներում աշխատավայրում անվտանգությանն առնչվող հիմնական խնդիրներին:

Այս նախաձեռնությունը զգալի առաջընթաց է հանդիսանում անտառների կայուն կառավարման և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված Հայաստանի կողմից ստանձնած հանձնառության մեջ:

Քայքայված Կոճղաշվային Անտառների «ընտրովի բարելավմամբ» կբարձրանա դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ:

Միջազգային և տեղական գործընկերների միջև համագործակցությունն ընդգծում է համատեղ ջանքերի կարևորությունը՝ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու և երկարաժամկետ կայուն զարգացման նպատակներին հասնելու համատեքստում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *