«Սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է մեր տարեգրության հերթական էջը. մենք շարունակում ենք միասին ստեղծել մեր պատմությունը` Հայաստան երկրի ու հայ ժողովրդի պատմությունը: Մենք միասին անցանք կարևոր և բարդ ևս մեկ տարի: Միայն միասնական ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել դժվարությունները, իրագործել անգամ բարդ նախաձեռնությունները, և ես վստահ եմ, որ առաջիկայում ևս կարողանալու ենք պահպանել նույն մոտեցումը՝ յուրաքանչյուրս մեր տեղում, մեզ վստահված պարտականությունների շրջանակներում: Թող գալիք տարին լինի խաղաղ երկնքի, մեր սահմանների ամրության, կենաց ոգու դիմակայության տարի: Մեր միասնության մակարդը թող լինի մեր զավակների վաղվա օրը, մեր համախմբումը թող կայանա ի նպաստ Հայաստանի և Արցախի: Թող 2023 թվականը իր հետ բերի խաղաղություն և էլ ավելի ամրապնդի ու ջերմացնի մեր ընտանեկան մթնոլորտը, լավատեսությամբ լցնի բոլորիս հոգիները, որպեսզի ապրենք ու արարենք, ստեղծենք ապրելու Հայաստան ու Արցախ: Թող երջանկությունը և հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիս:
Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ
Հարգանքով՝
Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար`Արտավազդ Ալավերդյան
0 Մեկնաբանություն