Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի բնակլիմայական պայմանները բարենպաստ չեն լիարժեք դաշտավարությամբ զբաղվելու համար: Այստեղ հիմնականում անասնապահությունն է զարգացած: Երիտասարդ գյուղատնտես Ջոն Պողոսյանը 2000 հա հողատարածք է վարձակալել համայնքից և զբաղվում է հիմնականում ցորենի մշակմամբ: Իրենց ունեցած ռեսուրսներով հնարավորություն ունեն մշակելու մինչև 10000 հա ցանքատարածություն: Հիմա զբաղված են սերմերի հետազոտությամբ, որպեսզի գալիք տարիներին տարածաշրջանի բնակլիմայական պայմաններին հարմար նոր մշակաբույսեր ևս աճեցնեն:
Իրացման հետ խնդիր չունեն: Որակյալ բերքը իրացնում են հիմնականում ներքին շուկայում, մի մասն էլ օգտագործվում է որպես անասնակեր: Բոզոյան ընկերությունում պլանավորում են վերապրոֆիլավորվել, որպեսզի արդեն գործող խոզաբուծական ֆերմայի կերային բազան ինքնուրույն ապահովեն: Դժվարությունները հաղթահարելով
Շրջելով ցորենի ցանքատարածությունների մեջ Ջոն Պողոսյանը պատմում է , թե ինչից են ստացել այս ամենը: Որպես արդեն պրոֆեսիոնալ գյուղատնտես կանխատեսում է նույնիսկ աշնան բերքի որակը:
Ընկերության աշխատակիցներից Հովհաննես Ավետիսյանին հանդիպեցինք, անկեղծացավ մինչև աշխատավարձի չափը և պարարտանյութի տեսակը, բիզնեսի գաղտնիքն է, ասում է, ու հիմնավորում անարդար մրցակցությունը:
Ֆերմերային տնտեսությունում ներդրված է գերժամանակակից գյուղատնտեսական տեխնիկա հիմնական ամերիկյան Ջոնդեր ֆիրմայի արտադրության, որն ինչպես ասում են տնտեսությունում՝ լիարժեք արդարացնում է, որակի մասին էլ խոսք չկա:
Որպեսզի շատ ցանքատարածություն մշակվի, հարկավոր է պետության միջամտությունը թերևս օրենսդրության փոփոխությամբ, որովհետև ժամանակին երբ տեղի է ունեցել հողի սեփականաշնորհում և մաս-մաս հողը բաժանվել է գյուղացիների միջև, այժմ այդ հողատարածքների մի մասը մշակվում է, մյուսը՝ ոչ, և որպեսզի անմշակ չմնան այնքան բերրի հողատարածքները՝ Ջոն Պողոսյանը առաջարկում է փաստաթղթավորել և խոշորացնել:
Ահա և առաջին ավտոմատացված խոզաբուծարանը Լոռու մարզում, որի միայն սարքավորումների արժեքը գերազանցում 1 մլն եվրոն, գումարած տեղափոխումը, մոնտաժումը, ինչպես նաև շենք-շինություններն ու կոմունիկացիաները: Ջոն Պողոսյանը պատմում է առանձնահատկությունների մասին, որտեղ մարդկային միջամտության գործոնը գրեթե բացակայում է: Գերժամանանակից խոզաբուծարանի խոհանոցում խնամքով դասավորված է խոճկորների սնունդը, դիպչել չի կարելի, իսկ բաղադրատոմսերը վաղուց որոշված են, համակարգիչն է անում այդ գործը:
Ներկայումս ֆերմայում բուծվում է մինչ 2000 գլուխ խոճկոր, ամբողջ հզորությամբ աշխատելու պարագայում, որը նախատեսում են 2023 թվականին՝ ֆերման կաշխատի 12-ից 14 հազար գլուխ տարեկան արտադրողականությամբ, ասում է պարոն Ջոն Պողոսյանը, հավելում, որ խոզերը նուրբ կենդանիներ են և նրանց բուծման ժամանակ հարկավոր է, որ մարդկային շփումները նվազագույնի հասնեն:
Իսկ այն քիչ աշխատողներն էլ ոչ թե մաքրող կամ կերակրող են, այլ համակարգչային օպերատորներ, որոնք արդեն տիրապետում են հատուկ ծրագրի, որի միջոցով էլ կազմակերպվում է ավտոմատացված աշխատանքը:
Թեկուզ քիչ, բայց կայուն աշխատատեղեր, գյուղում մնացող երիտասարդներ, որոնց զբաղվածության խնդիրը լուծված է:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն