«Ռեգիոն» կենտրոնը Վանաձորի Ստ. Զորյանի տուն-թանգարանում այս անգամ հյուրընկալել էր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Բաբայանին:
«Մենք հաճախ շահարկվում ենք «ազգային» եզրույթը, դա ընդհանրապես քննարկելու թեմա չէ, դա կա կամ չկա, չկա, չի կարելի ուզենալ և դառնալ ազգային կամ չուզենալ և դառնալ ապազգային, կամ դու ամբողջ արմատներով զգում ես քո ագի մշակույթը, բնությունը, պատմությունը, զգում ես, որ դու դրա մի մասն ես, եթե դու մարմնի մի մասն ես՝ դու չես բացատրում, թե ինչու ես դրա մի մասը, դու չես կարողանում պատկերացնել քեզ այդ մարմնից դուրս: Իսկ եթե դու սկասում ես բացատել դա, ուրեմն դու այդ մասը չես և ուզում ես ուրիշներին բացատրել, որ դու այդ մասն ես»:
Իսկ անհատ լինելու և չկրկնվելու մասին հարցին՝ Ռուբեն ն ասաց.
-Յուրաքանչյուր արվեստագետ, որին պատկանում է հեղինակային իավունք, նա առաջին հերթին պատմում է իր, իր կյանքի, իր զգացմունքների մասին, կիսվում է իր էությունով, այն մտքերով, այն զգացմուներով, որոնք իրեն հետաքրքիր են, դա իր լեզուն է, իսկ իր լեզուն՝ մեր դեպքում՝ բեմադրությունը: Եվ ես կիսվում եմ իմ զգացմունքերով ոչ թե նրա համար, որ ապացուցեմ, որ դրանք ճիշտ են, այլ նրա համար, որպեսզի տեղի ունենա երկխոսություն: Թատրոնը և արվեստը ապրում են բնության օրենքներով, որպեսզի ինչ-որ մի բան ծնվի՝ պետք է զույգ լինի, հակառակ դեպքում ոչ մի բան չի ծնվի… Դու պետք է պարզապես հարազատ մնաս քո էությանը: Յուրաքանչյուր մարդ տիեզերք է, մարդիկ չեն կրկնում իրար, չկա երկրորդը, չկա կլոն տարբերակը, սուտ է, և երբ դու վստահում ես ինքդ քեզ, երբ դու փորձում ես լինել ինքդ դու և արտահայտել այն, ինչը քեզ է հուզում, այն, ինչի մասին դու մտածում ես՝ դու անհատ ես»:
«Օկտավա» ծրագիրն է իրականացվում է համայնքերի զարգացման «Ռեգիոն» կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
0 Մեկնաբանություն