Խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոները ԳԱԿ Վանաձորի մասնաճյուղում տևական լռությունից հետո կայացավ կորոնաժամանակների առաջին օֆլայն ցուցահանդեսը` ի շնորհիվ "Ռոլան Բիկով" հիմնադրամի, որ համագործակցությամբ "Վիշեգրադ" միջազգային հիմնադրամի հետ` "Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնի շրջանակներում` ԳԱԿ Վմ 2-րդ ցուցահանդեսն էր կազմակերպել: 4-րդ տարին է՝ Հայաստանի "Ռոլան Բիկով" հիմնադրամը շարունակում է համագործակցությունը "Վիշեգրադ" միջազգային հիմնադրամի հետ, և եթե նախորդ տարի "Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում Վիշեգրադ անդամ պեություններին ավելացել էր Վրաստանը, ապա այս տարի էլ ավելի է ընդգրկվել փառատոնի աշխարհագրությունը` ներառելով Բելառուսիան և Ուկրաինան, իր խոսքում նշեց փառատոնի տնօրեն, "Ռոլան Բիկով" հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը: Ցուցահանդեսին տեղ էին գտել 2 թեմաներով աշխատանքներ` <<Կհաղթահարենք քովիդը>> և <<Վիշեգրադը հայ երեխաների աչքերով>>, որ ըստ էության նախորդ տարվա ցուցահանդեսի շարունակությունն է: Մասնակից բոլոր երկրներից ներկայացվել է շուրջ 600 աշխատանք, իսկ ցուցահանդեսին օֆլայն ներկայացված այս 10-յակ աշխատանքների մի մասի հեղինակները ԳԱԿ Վ/մ-ի շուրջ 5-15 տարեկան 45 սաներն են, որ պատկերել են կորոնաժամանակները Վիշեգրադի երկրների նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը: Ցուցահանդեսին տեղ էին գտել ԳԱԿ Գյումրու մասնաճյուղի 25 սաների աշխատանքները ոչ միայն նկարների, այլև ձեռագործ տիկնիկների տեսքով: Ի նշան ստացված, արդյունավետ համագործակցության "Ռոլան Բիկով" հիմնադրամի նաև "Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի կողմից Նունե Մանուկյանը Գյումրու և Վանաձորի գեղագիության ազգային կենտրոնների տնօրեններին` Կարինե Գլոյանին և Սուսաննա Մկրրտչյանին նվիրեց խորրդանշական հուշանվեր, ի պատասխան արժանացավ շնորհակալության և ջերմ խոսքերի: Ցուցահանդեսի արդյունքների ամփոփման ավարտին մասնակցության միջազգային կարգի վկայականներ կստանան մասնակից բոլոր երկրները, իսկ ԳԱԿ Վ/մ-ում ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 31-ը:
0 Մեկնաբանություն