ԱՐՑԱԽ

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտարարել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին Միացյալ Նահանգների մասնակցության վերաբերյալ հատուկ ճեպազրույցում Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է. «Հանդիպումը, որը տեղի ունեցավ կեսօրին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, տևեց մոտ մեկ ժամ: Իհարկե, նրանք քննարկեցին Աֆղանստանը, խոսեցին նաև Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար երկար զրույց ունեցան Կովկասի` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը Նյու Յորքում աշխատանքներն է սկսել սեպտեմբերի 14-ին, քննարկումները կշարունակվեն միչև սեպտեմբերի 27-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *