ՌԵՖՈՐՄացիա

Պարտադիր կուտակայինի հանդեպ հանրային կայուն բացասական վերաբերմունքը պահպանվում է

Կուտակային կենսաթոշակային համակարգի հանդեպ թերահավատ վերաբերմունք հանրության շրջանում ձևավորվեց դեռ նախորդ կառավարության օրոք, երբ 2013-ին նախկին սոցիական վճարների ու եկամտահարկի փոխարեն կիրառման մեջ դրվեց եկամտային հարկը,-ասում է մասնագիտությամբ հաշվապահ Մանե Միրզոյանը, ապաև 2014-ի հունվարի 1-ից գործարկվեց պարտադիր կուտակային համակարգը: Այն ժամանակ առաջարկվում էր քաղաքացի-պետություն հավասար մասնակցության սկզբունքը: Հիշեցնենք՝ 2014 թվականի հունվարի 1-ից մեր երկրում գործարկվեց բազմաստիճան կենսաթոշակային համակարգը: Այն վերաբերվում էր 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողներին: Նոր համակարգը, սակայն, հանրության ոկղմից դժգոհությամբ ընդունվեց: Ձևավորվեց «Դեմ եմ» շարժումը, որ բողոքի ակցիաներ իրականացրեց: Արդյունքը՝ կառավարությունը հրաժարվեց պարտադիր բաղադրիչից: Առաջարկվեց համակարգին կամավոր միանալու սկզբունքը։ Միացողները հիմնականում պետական համակարգի աշխատողներն էին: «Դեմ եմ» շարժման համակարգողներից էր նաև այժմյան սոցապ նախարար Մանե Թանդիլյանը։ Հիշեցնենք՝ 2018-ի հունիսի 12-ին, երբ կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով պիտի ուժի մեջ մտներ պարտադիր կուտակային բաղադրիչը, Թանդիլյանը հրաժարական տվեց՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում կատարելով: 2014 թ․ ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական դատարանը պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ որոշում կայացրեց՝ այդ համակարգի որոշակի դրույթներ ճանաչելով հակասահմանադրական։ Ինչևէ, 2018-ի հուլիսի 1-ից այլևս ուժի մեջ է կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Հիշեցնենք՝ այն վերաբերվում է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողներին, անհատ ձեռներեցներին և նոտարներին: Փոփոխելով օրենքը՝ պետությունն ստանձնել է 2,5 %՝ քաղաքացի, 7,5 %-ը՝ պետություն մասնակցության տարբերակը։ ՀՀ պետական կենսաթոշակային համակարգի www.epension.am պաշտոնական կայքում կարելի է գտնել նոր համակարգի մասին տեղեկություններ: Մուտք գործելով կայքի «Իմ հաշիվը» բաժին քաղաքացիները կարող են առցանց ստուգել իրենց կուտակումները: Սա, իհարկե, անհատ ձեռներեցների մասով, ովքեր ունեն նույնականացման քարտ կարդացող սարք: Խնդիր է այն քաղաքացիների պարագայում, ովքեր ունեն նույնականացման քարտ, բայց չունեն կարդացող սարք: Վերջինիս շուկայական գինը, ըստ Մանե Միրզոյանի 3500 դրամ է և այն չկա ազատ վաճառքում: Կուտակայինին անցումը դեռ վաղ էր՝ միանշանակ է,-ասում է Մանեն: Նա ևս խիստ թերահավատ է: Նրա կարծիքով, հարկավոր էր ժամանակավորապես սառեցնել գործընթացը և շտկել բոլոր բացթողումները: Թերահավատորեն, բայց դարձյալ վկայակոչում է օրենքը, ըստ որի հաշվի է առնվել գնաճը՝ 40 տարվա կտրվածքով: Կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված՝ ըստ ռիսկայնության: Կենսաթոշակային ֆոնդերի տեսակներն են: Ֆոնդերի կառավարիչները՝ 2-ը: 30 –օրյա ժամկետում քաղաքացին իրավունք ունի ընտրելու սեփական կենսաթոշակային ֆոնդի կառավարիչին: Չընտրելու դեպքում՝ կառավարիչն ընտրվում է պատահականության սկզբունքով՝ համապատասխան ծրագրային մոդուլով: Հնարավո՞ր է արդյոք կամավոր միանալ պարտադիր կուտակայինին: Այո հնարավոր է,- ասում է Մանե Միրզոյանը: Պետությունը պատրաստ է կուտակային վճարների իր բաժինն ապահովել 1964-1974 թվականներին ծնվածների համար: Ընդ որում՝ յուրաքանչյուրը կարող է միանալ կուտակայինին՝ երբ կամենա: Ինչպես յուրաքանչյուր գործընթաց, կուտակային կենսաթոշակային համակարգը ևս ունի ռիսկեր: Մանե Միրզոյանն ասում է, որ դրանք ևս հաշվի են առնվել: Քանի դեռ այն գործնականում չի կիրառվել, դժվար է խոսել արդյունավետությունից: Համենայն դեպս հստակ են կարգավորումները նաև անկանխատեսելի իրավիճակների համար, օրինակ ասենք՝ ո՞վ է տնօրինելու կուտակված կենսաթոշակը՝ բուն կուտակողի մահվան պարագայում: Թե ներկայում 1974 թվականին և հետո ծնվածների ո՞ր մասն է միացել համակարգին՝ հստակ տեղեկություններ չկան: Մանե Միրզոյանի խոսքով՝ վիճակագրական տվյալներն էլ առանձնապես հավատ չեն ներշնչում: Ամենակարևորը՝ վստահության գործոնն է, որ պիտի առավելագույնս բարձր լինի այս համակարգի հանդեպ: Կուտակելով այսօր՝ վաղվա համար, քաղաքացին պիտի վստահ լինի, որ հասնելով 63 տարեկանին՝ կկարողանա լիարժեքորեն տնօրինել կուտակածը՝ որպես արժանապատիվ կենսաթոշակ: 2018թ․ հունիսի 23-հուլիսի 9-ը Մեդիակենտրոն ՀԿ-ն անցկացրել է ֆեյսբուքյան հարցում՝ փորձելով պարզել 2014-ից ի վեր հանրային ընկալումների փոփոխությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանդեպ: Հարցմանը դիրքորոշում են հայտնել 905 օգտատերեր։ Ընդ որում՝ 97 % -ը Հայաստանից, 3%-ը այլ երկրներից։ Ընդհանրական արդյունքներով կարելի է ասել, որ Կայուն բացասական վերաբերմունքը շարունակվում է: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանդեպ ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք ունի 67 %-ը, դրական՝ 26-ը։ Չեզոք դիրքորոշում է հայտնել 7.2 %-ը։ Սոցապ նախարարությունը ներկայում օրենքի փոփոխությունների նախագիծ է մշակում, որը կներկայացվի հանրային, ապաև կառավարության քննարկմանը: Ոլորտի պատասխանատուները մտադիր են նախագիծը ներկայացնել խորհրդարանի հաստատմանն արդեն այս աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ հունվարի 1-ից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *