ՄԱՐԶ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՆՈՐՈՒՅԹ ՉԵՆ

Լոռու մարզի Գարգառ համայնքում արդեն դեռևս 2003 թվականից կանաց մի խումբ կանայք հիմնեցի «Ապագան մերն է» ֆերմերային կոոպերատիվ տնտեսությունը և սկսեցին զբաղվել ոչ ավանդական մշակաբույսերի  արտադրությամբ: Տնտեսությունը Հայաստանում առաջիններից էր, որ համարձակություն ունեցավ մեր տարածաշրջանի բնակլիմայական պայմաններին խորթ մշակաբույսեր աճեցնել:

Խստաշունչ ձմեռը և ուշացող գարունը վնասեցին բրոկոլիի ցանքատարածությանը, բայց արդեն փորձառու և մասնագետ գյուղատնտեսները չհուսահատվեցին, արագ կողմնորոշվեցին և ավելացրին ծնեբեկի ցանքատարածությունը:

Արմինե Մուրադյանն ասում է, որ վստահորեն կավելացնեն բոլոր ցանքատարածությունները, որովհետև ներքին սպառման խնդիր չունեն: Ծնեբեկը մայրաքաղաքում և  Ստեփանավանում ամբողջությամբ սպառվել է: Խոսում է նաև դժվարություններից.

Տիկին Արմինեի ընտանիքում յուրաքանչյուրն իր գործն ունի, ամուսինը՝ Կարեն Զալինյանը, ևս ճանաչված գյուղատնտես է, աշխատում է Դենդրո Գարդեն ըկերությունում: Այստեղ գյուղատնտեսական աշխատանքը եռում է:

15 հեկտար հողատարածքի 11 հեկտարի վրա աճեցնում են հապալաս, դարձյալ մեր հողին ու կլիմային խորթ մի մշակաբույս: Շատ քիչ է մշակվում և այդ քչի մեծ բաժինն այստեղ է: Քչի պատճառն էլ այն է, որ հապալասն աճում է բնական թթվայնություն ունեցող հողում:

Այստեղ յուրաքանչյուր մշակաբույս՝ պնդուկ, հապալաս աճեցվում է բացառապես օրգանական եղանակով, ոռոգումը՝ կաթիլային եղանակով: Գործում է նաև ոռոգման ավտոմատացված խելացի համակարգ:

Գարնանային ցրտահարությունից տուժել են գրեթե բոլոր ցանքատարածությունները, ասում է, թեև հապալասը ցրտադիմացկուն է, բայց ցուրտն ուժգին է եղել: Հիմա արմատային համակարգը լիարժեք ձևավորման փուլում է, գալիք տարվա լավ բերքատվության բոլոր նախադրյալները առկա են: Ժամանակակից գյուղատնտեսության ջատագովն ասում է.

Կարեն Զալինյանը ցուցադրում է նաև ռետինե թաղանթով պատրաստված արհեստական ջրահավաք ջրամբարը, որը 2000 տոնն ա ջուր է ամբարում, չորային եղանակներին ոռոգումը լիարժեք ապահովելու համար:

Այս տնտեսությունում մեզ խնդրեցին խնդիրների մասին չհարցնել, չեն սիրում այդ հարցը, սիրում են խոսել կատարված աշխատանքից ու ապագա պլաններից:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *