Նովոսելցովոյի աշակերտները տարվա բոլոր եղանականերին առավոտ կանուխ շտապում են Սարատովկայի միջնակարգ դպրոց:
Մեքենան հասնում է Սարատովկա և փոխում ուղղությունը, դեռ պիտի Գետավանի աշակերտներին էլ բերի դպրոց: Զրուցում ենք Վարորդի հետ, դժգոհ չէ, միայն թե ճանապարհները բարվոք չեն:
Սարատովկայի միջնակարգ դպրոցի բակում ենք, մեզ դիմավորում են շենքի տանիքին բույն դրած արագիլները: Շենքի մի կողմում հնացած ու անշուք դռնով ներս ենք մտնում: Մարզադահլիճն է: Ֆիզկուլտուրայի դաս:
Նույնիսկ այս անշուք, չկահավորված, ավեր դահլիճում կանոնավոր անցկացվում են ֆիզլուլտուրայի պարապմունքները, իհարկե միայն ոչ ջեռուցման սեզոնին, ջեռուցման մասին այստեղ խոսելն այս պարագայում ճոխություն կլիներ:
Աստղիկ Հարությունյանը Վանաձորից է, եկել է Սարատովկայի դպրոց ֆիզկուլտուրա դասավանդելու ու էլ ետ չի գնացել, ընտանիք է կազմել գյուղում, երեխա ունեցել ու դարձել համայնքի լիիրավ բնակիչը:
Դպրոցի ճամփան, ավեր մարզադահլիճը չեն խանգարում ապագա մասնագիտության մասին մտածել ու երազանք պահել: Բարձր դասարանի շակերտները խոսում են ապագա պլանների, գյուղում մնալ-չմնալու մասին: Գյուղ և քաղաք, գյուղացի և քաղաքաբնակ հավերժական թեման այստեղ էլ բացվեց, տասներորդցի Ալմիրան է անկեղծանում՝ ուսում ստանալուց հետո, ասում է՝ կգա գյուղ, բայց ոչ մշտական, հյուրի կարգավիճակով:
Լոռու մարզում հատուկ կարիքներով ունեցող դպրոցահասակ երեխաները 160-ն են, սարատովյաի դպրոցում էլ կան: Փորձեցինք պարզել, հասկանալ, թե գյուղական համայնքներում ի՞նչ հիմքերի վրա է դրված ներառական կրթությունը:
Սարատովկայի, Նովոսելցովոյի, Գետավանի աշակերտների թիվը մեծ չէ, ավելացման միտում էլ չի նկատվում, նույնսիկ որոշ դասաժամեր միասին են անցկացնում, դեռ նախկին համակարգից եկած մեթոդ է՝ միջոցերի խնայման նպատակով:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն