Սոցիալական

Ու մնացինք անտակ ու ամուլ. Արթուր Հայրապետյան

Մշակութային կյանքի մասին մեր պատկերացումներում գերիշխում է անհատների չար ու բարի կամքը, բնավորությունը, անձնական հակումները, և բոլոր իրադարձությունները հյուսվում են միայն անհատական գործոնի շուրջ: Անհատի դերը հասարակական կյանքում, իհարկե, պետք չէ թերագնահատել, բայց բուն հասարակական գործընթացները, որոնք կապվում են մշակույթի հետ՝ սկսվում են միայն այնտեղ, ուր անհատական գործոնին ավելանում են նաև առարկայական օրինաչափություններն ու գործոնները: Մի քանիսի թեթև ձեռքով, ի դեպ, պետական մակարդակով կինոյի հերն անիծեցին, թաղեցին կինոն, թատրոնը, օդը, գիծը... տարածությունն էլ, որ պետք է անմիջական շփման մեջ լիներ հանդիսատեսի և էկրանում ապրող նյութի հետ՝ վիժեց... Նյութը դարձավ միակողմանի, ու հանդիսատեսն էդպես էլ չհասկացավ արժեքային, խորքային շերտերը. Արժեքն էլ դուրս մղվեց ու մնացինք անտակ ու ամուլ... 
Վերջին շրջանում կոչումներ ունցողներից և ոչ մեկը արժեքավոր բան չկարողացավ ստեղծել, որովհետև զբաղված էին խաղեր տալով, որպեսզի ստրկամտությամբ մեդալներ ու կոչումներ փախցնեն, դրա պատճառով էլ կոյուղաջրերը վարարում են (և կոչումնավոր ստրկամիտները, որ ոչինչ չարեցին վերջին հազարամյակում, մնացին իրենց դերում` զոնթիկը ձեռքներն առան ու իշխանության գլխին պահեցին, իշխանությունն էլ ոսկոր շպրտեց նրանց առաջ, անցավ իր մշտական ձևին` ոսկորով շատերին առավ): Ու այս ամենից զատ ինչն է շատ՝ փառատոնները մեզ մոտ, որտեղ հիմնականում կուսակցական բնույթ են ստացել, որովհետև փող տվողն ու առնողը իրար լեզու հասկացել են... հարստացողն էլ հարստացել է, անունն էլ դրել՝ մշակույթ... մշակներն էլ, թող տանջվեն... ում ինչին ա...

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *