Տեղական քաղաքականություն

Էն ծանր տարիներն էին, 20 թվականի աշուն, երբ իրագործեցինք մեր գաղափարը

Արմինե Բարսեղյանը «Ավրորա» հետազոտական-հոգեբանական կենտրոնի նախագահն է: Անցյալ տարի հիմնել է «Տարեցների ցերեկային կենտրոնը»: Կենտրոնի աշխատանքները կազմակերպում են 4 կամավորներով, որոնք բոլորն էլ թոշակառու կանայք են: Ստեղծել է նաև հյուրատուն և այս 3 օղակների միջև ստացել է հետաքրքիր համագործակցություն:

Տարեցների  կենտրոնը

-Իմ գործունեությունը մի քանի ոլորտներում է, օրինակ, տարեցների ցերեկային կենտրոնը, որը բացել ենք մեկ տարի առաջ: Կենտրոնում ունենք շատ լավ վարպետ ուսուցիչ, որն իր ձեռքի շնորհքը սովորեցնում է կանանց, ունենք սոցիալական աշխատող, խոհարար, իսկ ես մատուցում եմ հոգեբանի ծառայություններ: Կազմակերպում ենք խմբային թրենինգներ, անհատական խորհրդատվություն: Այդպես, միմյանց հասկացած, ջերմ մթնոլորտում անցկացնում ենք մեր առօրյան:  Կազմակերպում ենք նաև մեր իսկ կողմից պատրաստած հուշանվերների  ցուցահանդես վաճառքներ, եղել ենք Ստեփանավանում, Դիլիջանում, Տաշիրում, Վանաձորում:

Ամեն բան պատրաստում ենք բնամթերքից՝ եգիպտացորենից, սուրճից, նպարեղենից, կորիզներից, դա զբոսաշրջիկներին շատ է դուր գալիս:

Զբոսաշրջիկ ենք նաև մենք

Կենտրոնի շահառուներով գնացինք զբոսաշրջության, Ստեփանավանից գնացինք Ուրասարի եկեղեցի, ոտքով իջանք ջրաշուշանների լիճ, նկարվեցինք, ուրցի մասին մեծ տեղեկություններ ստացանք, խարույկի շուրջ նստեցինք ու վերադարձանք:

Զբոսաշրջիկների համար նաև հյուրատուն

-Հյուրատնային բիզնեսը մենք հիմնեցինք վերջին երեք տարիներին, հաշվի առնելով մեր հրաշք բնությունը, մեր տեղանքը, էս առողջարար օդը, ջուրը, ո՞ր մեկն ասեմ: Էն ծանր տարիներն էին, 20 թվականի աշունն էր: Եվ այդպես իրականացրինք մեր գաղափարը: Կառուցելու ժամանակ մտածում էի այնպես անել, որ ես ինձ պատկերացնմ որպես հյուր և լավ զգամ: Երբ զանկություններդ, սիրտդ, միտքդ նույն ուղղությամբ են լինում՝ գործդ հաջողում է: Հիմա հյուրերը շատ են հավանում, ասում են՝ դրական էներգիա կա:

Ովքե՞ր են այցելում հյուրատուն

Մենք երբ կառուցում էինք, ավելի քիչ կային հյուրատներ, հիմա շատացել են, դա նշանակում է, որ Հայաստանում զարգանում է զբոսաշրջությունը: Մեր հյուրերը Երևանից, Աբովյանից, նույնիսկ Վանաձորից են գալիս: Բոլորը շատ հավանում են ու հաջորդ անգամ նորից գալիս իրենց բարեկամների, հարազատների հետ:

Ինչպե՞ս գրավել զբոսաշրջիկին

Որպեսզի հասկանանք, թե հյուրն ի՞նչ է ուզում, պիտ մեզ պատկերացնենք նրա տեղը: Զբոսաշրջիկը ցանկանում է ինչ-որ մի հուշանվեր, մի նմուշ տանել իր հետ այստեղից: Մենք այդ մասին էլ ենք մտածել: Մեր տարեցների ցերակային կենտրոնում ձեռքի աշխատանքներ, հուշնվերներ ենք պատրաստում նաև զբոսաշրջիկների համար:  Նրանք նստում են ծառի տակ, հանգստանում, հետո այդ ծառի պտուղի կորիզից պատրաստված ինչ-որ գեղեցիկ իր են տանում իրենց հետ: Տարեցների ցերեկային կենտրոնի և հյուրատան միջև շատ գեղեցիկ համագործակցություն է ձևավորվել՝  սոցիալական, զբաղվածության և ձեռներեցության:

Հայկական խոհանոցը

Որպեսզի մարդը հիշի այն տեղը, որտեղ եղել է,  և ցանկություն ունենա վերադառնալ՝ պետք է նրա քիմքը ևս հիշի այդ համը: Ուստի շատ կարևոր է նաև զբոսաշրջիկներին զարմացնել մեր հայկական համեղ կերակրատեսակներով և նրանք ենթագիտակցաբար կգան նույն տեղը:

Բիզնեսի սեզոնային եկամտաբերությունը

Ձմռան ամիսներին եթե ունենաք արևային տաքացուցիչներ՝ շատ լավ կլինի, որովհետև դա միակ ծախսն է, որը շատ ծանր է նստում հյուրատան տիրոջ վրա, իսկ ամռան ամիսներին՝ լրիվ արդարացնում է: Կան արդեն իրագործված այդպիսի ծրագրեր, բայց մենք ցավոք, չունենք դեռևս, եթե մենք ևս տեղադրենք՝ ընտիր կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *