Քաղաքականություն

Ի՞նչ ավագանու մասին է խոսքը. Արտավազդ Ալավերդյան

«Խոսում է համայնքը». 2021 թ. Վանաձոր համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների, 2 տարվա չհաղթահարվող ճգնաժամի մասին է հարցազրույցը ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար՝ Արտավազդ Ալավերդյանի հետ:

Մինչև ե՞րբ, պարոն Ալավերդյան…

Ոչ մի խմբակցություն չի ստացել այնքան ձայն, որպեսզի կարողանա միանձնյա քաղաքի կառավարումը ստանձնել, սակայն եթե խոսում ենք պաշտոնակատարի մասին՝ այդ խմբակցությունը, ՀԱՍԿ-ը՝ 3-րդ տեղում է:

Ինչ վերաբերում է օրենքի գործելուն կամ չգործելուն, ապա այն հարմարեցվում է, օրենքի փոփոխություն է տեղի ունեցել և համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել, հետևաբար՝ օրենքը փոխել են և օրենքով է հիմա: Այլ հարց է, թե այդ փոխված օրենքն ինչքանո՞վ է արտացոլում ժողովրդի շահը: Եվ առհասարակ օրենքի այդ փոփոխությունը ՏԻՄ-երի համար դրական չէր, դրա կարիքը չկար և կարող էին առաջնորդվել եղած օրենքներով: Ստացվում է, որ այսօր օրենքը հնարավորություն է տալիս ուղիղ նշանակումով նշանակել ղեկավար և ժողովրդի տված քվեն մնում է ստվերում: Սա ժողովրդավարությանը հակասող մոտեցում է և չի արտահայտում ժողովրդի կամքը:

Ինչպե՞ս կգնահատեք Վանաձոր խոշորացված համայնքի զարգացման տեմպերը,  չէ՞ որ դուք էլ որպես թեկնածու հանդես եք եկել նախընտրական ծրագրով, ստացել եք վստահության քվե, վաղն ի՞նչ եք պատասխանելու ձեր ընտրողին:

-Փատորեն, քաղաքապետ ոչ թե ընտրվում են, այլ դառնում են, արձանագրում ենք, որ Հայաստանում դառնում են կամ դարձնում են քաղաքապետ: Սա ոչ միայն Վանաձորին է վերաբերում, այլ արդեն գլոբալ, խոցելի թեմա է, որը մենք տեսնում ենք բազմաթիվ համայնքներում՝ Թալին, Ալավերդի, Փարաքար… Ինչ վերաբերում է քաղաքի զարգացմանը, ապա սուբվենցիոն ծրագրերով մեծ գործ է արվում և անցյալում այսքան գործ չի արվել, այսքան ներդրում չի արվել: Իսկ ինչ վերաբերում է համայնքի բյուջեին՝ ապա երկու անգամ էլ մենք դեմ ենք քվեարկել: Նախ, բյուջեն բովանդակային առումով կարծես արտատպած լինեն և այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էինք մենք նախընտրական շրջանում քննադատում նախկին կառավարչին: Այո, շինարարական աշխատանքները լայն թափով ընթանում են, բայց բազմաթիվ խնդիրներ, որ մենք բարձրաձայնել ենք, որոնք անհրաժեշտ էր լուծել՝ այդ մասով ամեն բան մնում է նույնը ցանկացած բնագավառում, բովանդակային առումով ոչ մի հարց չի լուծվել: Օրինակ,  նախընտարական շրաջնում խոստացած անվճար մանկապարտեզների հարցը: Ստացվում է, որ մեր բյուջեն կազմվում է, ոչ թե ելնելով քաղաքի խնդիրներից, այլ այն հարմարեցվում է սուբվենցիային:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *