Պոստֆակտում

ԵՍ ԴԱՇՆԱԿ ԾՆՎԵԼ ԵՄ… ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 Արջուտը նախկինում ադրբեջանաբնակ գյուղ է եղել, 1989-ից վերաբնակեցվել է հայերով և 30 տարիների ընթացքում այն դարձել է լիարժեք համայնք՝ իր ծիսակարգերով և ավանդույթներով:

-400-ից ավելի տնտեսություն է գրանցված գյուղում, բայց դպրոց հաճախում են 90 դպրոցահասակներ, սա նշանակում է, որ Արջուտը ամառանոցային գյուղ է քաղաքաբնակների համար: Ծերացող գյուղի է նմանվել, չենք կարողանում մանկապարտեզ ունենալ, որովհետև հազիվ մեկ խումբ հավաքվի, իսկ համայնքի բյուջեն չի հերիքի պահել այն, թեև անհրաժեշտություն կա ունենալու և կարողացել ենք ընդամենը դպրոցում նախակրթարան ստեղծել,- ասում է համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյան:

Համայնքի բյուջեն կազմում է 30 մլն դրամ, սեփական եկամուտների հավաքագրումը՝ 90 տոկոս, բայց դժգոհում է, որ քանակն է քիչ: 7 մլն դրամ սեփական միջոցներից, նույնքան էլ դոնոր կազմակերպության ներդրման շնորհիվ կատարվել է հորերից խմելու ջրի մատակարարում դեպի համայնք աշխատանքը, այն շուտով կապահովի իդեալական մաքրությամբ շուրջօրյա ջրամատակարարում Արջուտ համայնքին:

Կատարվել են լուսավորության աշխատանքներ համայնքի բյուջեի  և կառավարության հրատապ ծրագրերի միջոցով: Յուրաքանչյուր տարի 1 մլն դրամ գումար է ծախսվում ճանապարհների հողային և գրունտային եղանակով բարեկարգելու համար, բայց բնակիչները դժգոհ են, որովհետև ասֆալտ չի արվում: Վարդան Մկրտչյանն ասում է, որ 2020 թվականին կլուծվի նաև ասֆալտապատման խնդիրը և հույս է հայտնում, որ Վանաձոր համայնքը կօգնի այդ հարցում, որովհետև այդ ճանապարհով են անցնում քաղաքի աղբատարները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծրագիրը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *