Պոստֆակտում

Մեծ Պառնիում կառավարումը մասնակցային է, բաց ու թափանցիկ. Գագիկ Պալյան

 Մինչ օրս էլ Մեծ Պառնի համայնքում անզեն աչքով անգամ տեսանելի են երկրաշարժի հետևանքով ավերակի վերածված տները,- ասում է Մեծ Պառնի համայնքի ղեկավար՝ Գագիկ Պալյանը և ավելացնում, որ երկրաշարժից հետո մի քանի տարի տնակային պայմաններում գործել է համայնքի մանկապարտեզը, հետո փակվել ու 25 տարի շարունակ չի գործել, և  որպես լույսի փայլատակում կամ վերջին փայլուն աշխատանքի իրագործում հայտնում է  մանկապարտեզի շինարարական աշխատանքիների ավարտի մասին լավ լուրը. Դեկտեմբերի մեկից գործում է Մեծ Պառնի համայնքի մանկապարտեզը, որտեղ հաճախում են վաթսուն մանուկներ. երկուսը՝ Սարալանջից, երեքը՝ Հարթագյուղից, մնացածը՝ Պառնիից:

-Սա իհարկե մեր բյուջեի վրա մեծ ծանրություն է, բայց նաև մեծ պատիվ է, վերջիվերջո այս երկրի լուսավոր ապագան մենք տեսնում ենք կրթության մեջ, իսկ կրթության նախահիմքը՝ նախադպրոցական կրթությունն է, ասում է համայնքի ղեկավարը:

Գագիկ Պալյանը խոսեց մշակույթի տան հիմնանրոգման, մարզադպրոցի ստեղծման ծրագրերից, հողերի մշակման աշխատանքներից, պետական բյուջեի աջակցությամբ դպրոցում կենտրոնացված ջեռուցման կառուցման, էկոտուրիզմի զարգացման, հյուրատների ստեղծման մասին:

Ծրագիրը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *