«Աղետի գոտի» հայտարարված Ալավերդի համայնքում բնակիչների կորուստներն իրականում ավելի մեծ են, քան պետությունը որոշ դեպքերում գնահատել է: Պատճառը հիմնականում անշարժ գույքի ոչ պատշաճ գրանցման կամ փաստաթղթային նշանակությամբ անշարժ գույքը չօգտագործելու հետևանքով կրած վնասը դասակարգման խմբերի մեջ ընդգրկելու անհնարինությունն է, սակայն Հասմիկ Ամիրխանյանի գույքը, վերջինիս պնդմամբ, փաստաթղթերում նշված է որպես բնակելի տարածք, սակայն ասում է՝ վնասը գնահատելիս համարել են ավտոտնակ, ինչի պատճառով չեն փոխհատուցելու: «Ժամը 12-ին դրսում ձայներ լսեցինք, դուրս եկանք, տեսանք ջուրը աստիճանաբար բարձրանում ա: Իջանք առաջին հարկ, մեկ էլ լվացքի մեքենայի դուռը բացվեց, ընդեղից սկսեց ջուր գալ, հետո լվացարանից, հասավ «շտեպցելներին», դուռը փակեցինք դուրս եկանք: Բարձրացանք գիծը»,-հիշում է տիկին Հասմիկը: 2 օր շարունակ տարբեր վայրերում են գիշերել, ցերեկները եկել, հեռվից նայել են ջրի մեջ մնացած տանն ու միայն հնարավոր դառնալուց հետո մտել տուն և ականատես եղել ավերածություններին: Տիկին Հասմիկը պատի վրա ցույց է տալիս ջրի հետքերը: Չափել է, 2 մ 20 սմ բարձրացել էր: Սառնարանը, սառցարանը, խոհանոցի կահույքը, լվացքի մեքենան, գազօջախը, նոր հեռուստացույցը, պահարանը, սեղանը, բազմոցը (թվել կարելի է անվերջ) մնացել են ջրի և տիղմի մեջ, դարձել անպիտան: Եկել, գնահատել են: Ասել են՝ ավտոտնակ է. «Ասում են՝ վառոտ ա դրած: Վառոտն ի՞նչ կապ ունի»: Ես եմ ու իմ բնակարանը երկաթի դռնով եմ սարքում: Դա էլավ, որ գարա՞ժ ա: Մերը առաջին հարկը գրած ա «բնակելի շինություն»: Ասին՝ չափագրումը ձեզ չի հասնում, գույքի հատուցում կլինի: Էն էլ զանգեցին, ասին՝ գույքինն էլ չի հասնում: Մի խոսքով, մենք ոչ մի բան չենք ստացել»,-վստահեցնում է Հասմիկ Ամիրխանյանը: Խոստովանում է՝ ջրասույզ եղած 2 մեքենաների համար փոխհատուցել են: Ասում է՝ տան և գույքի վնասի փոխհատուցմանը դեռ սպասում են, ոչ ոքի չեն դիմել, գուցե ինչ-որ բան փոխվի, և հետագայում ինչ-որ կերպ փոխհատուցեն: Ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում: «Ասում են՝ վառոտ ա դրած: Վառոտն ի՞նչ կապ ունի» : Ես եմ ու իմ բնակարանը երկաթի դռնով եմ սարքում: Դա էլավ, որ գարա՞ժ ա:
0 Մեկնաբանություն