Պոստֆակտում

Ռաֆտինգ ին Արմենիան տարածաշրջանում առաջատարն է

«Ռաֆինգ ին Արմենիայի» հիմնադիր Գևորգ Վարդանյանն ասում է, որ էքստրեմալ տուրիզմի այս ճյուղը լիարժեք կայացել է Հայաստանում: Այն հիմնադրվել է 2017 թ. Լոռու մարզում: Մինչ այդ, ուսումնասիրություններ և փորձարկումներ են արել Վրաստանում և հասկացել են, որ հնարավոր է ռաֆտինգը գործարկել Լոռու մարզի Դեբետ գետում: Այս պահի դրությամբ «Ռաֆտինգ ին Արմենիան» մատուցվող ծառայությունների որակով և կադրերով տարածաշրջանում առաջատարն է, անցել է անգամ Վրաստանին և աշխատում է տարվա բոլոր եղանակներին:

Էքստրեմալ զբոսաշրջային շուկան Հայաստանում

-Զբոսաշրջային շուկան Հայաստանում արդեն այլ տեսակների պահանջարկ ուներ, որից մեկը ռաֆտինգն էր, որն էլ հայկական զբոսաշրջային շուկայում շատ արագ սկսել է  զարգանալ: Զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է: Կար ժամանակ, որ տեղացիները  չէին օգտվում, սակայն ռաֆտինգը հիմա հետաքրքրում է նաև տեղացիներին: Պահանջարկի առումով հավասարապես հետաքրքրում է բոլորին,  և՛ տեղացիներին, և՛ արտասահմանցիներին, պահանջարկն իրոք մեծ է, ունենք հաճախորդներ, որ տարվա ընթացքում 4-5 անգամա գալիս են: «Ռաֆտինգ ին Արմենիան» դարձավ Հայաստանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը:

Աշխարհագրությունը և գործընկերությունը

Ավելի շատ օտարերկրացիներն են գալիս մեզ մոտ, քանի որ ռաֆտինգի հիմնադրման ժամանակ գաղափարը եղել է այն, որ ավելի շատ զբոսաշրջիկներ դրսից ընդունենք, քան՝ ներսից, որովհետև ռաֆտինգի սիրահարները աշխարհում շատ են և մենք փորձեցինք թիրախավորել հենց այդ մարդկանց: Աշխարհի մոտ 18 երկրներում մենք ունենք գործընկերներ, որոնց շնորհիվ ընդունում ենք զբոսաշրջիկներին աշխարհի տարբեր ծայրերից և կարողանում ենք սպասարկել նրանց պահանջները:

Էքստրեմալ զգացողությունների բավարարումը

Սկիզբը շատ դժվար էր, քանի որ միայն ռաֆտ էինք անում, հետագայում հասկացանք, որ այդ փաթեթին նոր կոմպոնենտներ պիտի ավելացնենք: Գտանք նոր ջրվեժներ, որոնք մեզ համար ևս նոր բացահայտվող վայրեր էին, հետո ավելացրեցինք սլայդինգը՝ շրջված ռաֆտով սահում դեպի գետը, ապա ավելացրեցինք նաև ջամփինգը՝ կամրջից ցատկ դեպի Դեբետ գետը: Այդ փաթեթը դարձավ բացառիկ տուրիստական փաթեթ, որի շնորհիվ էլ հարևան Վրաստանից առաջ անցանք: Քանի որ ձմռանը հատուկ անելիք չկար, ստեղծեցինք մեր հեծանիվը՝ սարից ռաֆտով սահում ձյան վրայով: Եվ հենց դա եղավ մեր հաջողության բանալին, որով աշխարհը սկսեց ճանաչել «Ռաֆտինգ Արմենիան», որն առաջինն էր Հայաստանում, որ լեռնային շրջաններում ձյան վրայով ռաֆտը ազատ անկում կատարեց:

Զբոսաշրջությունը տնտեսության զարգացման ճյուղ

Այն, ինչ մինչ օրս արվում է՝ լավ է, բայց քիչ է: Ըստ իս, պիտի զբոսաշրջային կոմիտեն դառնա առանձին նախարարություն, ինչպե հարևան Վրաստանում է, որը զբոսաշրջությունից տարեկան հսկայական գումարներ է մուտքագրում պետական բյուջե: Իսկ մենք ունենք ընդամնեը կոմիտե՝ իր փոքրի բյուջեով, և պետությունը գովազդային արշավներ չի կարողանում անել, իսկ զարգացումը միայն մասնավորներիս աշխատանքի արդյունքն է: Եթե մենք Հայաստանում ստեղծենք նախարարություն՝ տնետեսության այդ ճյուղը շատ արագ կզարգանա:

Մրցակցությունը զբոսաշրջային ոլորտում

Եթե դիտարկենք, օրինակ, հյուրատները, ապա նրանք մեկը մյուսին չեն խանգարում: Ամեն հյուրատուն իր հաճախորդն ունի, և մրցակցության արդյունքում է բարձրանում սպասարկման որակը և ձևավորվում գնային քաղաքականությունը: Ամեն մեկն ստեղծում է իր չափանիշը, որով կկարողանա զբոսաշրջիկին գրավել դեպի իր կողմը: Եթե լիներ, ասենք՝ 10 հյուրատուն, հնարավոր է, որ չզարգանար այդ ոլորտը, բայց հիմա մենք մարզում ունենք 50-ից ավելի հյուրատուն և նրանցից յուրաքանչյուրը ջանում է ստեղծել ավելի գրավիչ պայմաններ:

Ջրհեղեղի ազդեցությունը զբոսաշրջության վրա

Ջրհեղեղի հետևանքով միանշանակ տուժեց զբոսաշրջության ոլորտը, և փաթեթներից հանեցին Լոռու մարզը: Հիմա քիչ-քիչ վերականգվում է, բայց դա ևս ժամանակ է պահանջում: Ցավոք Մինչ օրս էլ Ալավերդում կան հատվածներ, որ չեն վերականգնվել և դեռ մեկ տարի կպահանջվի, որպեսզի աղետի հետևանքները ամբողջովին վերանան: Շատ լուրջ խնդիր է ենթակառուցվածքների խնդիրը: «Ռաֆտինգ ին Արմենիայի» մի տարածքը վերականգնվել է, մյուսը՝ ոչ: Վերականգնման համար ֆինանսներ են հարկավոր, որը պետության գործառույթն է, այսինքն, պետությունը պիտի մեզ հետ համագործակցի, որը մինչ օրս չի արվում, մենք միայն դիմումներ, դիմումներ ենք գրում, բայց անարձագանք:  

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *