COVID19

ԴՐԻՄ ՊԱՐԿ ՌԵԶՈՐԹԸ ԻՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԴԵՆԴՐՈՊԱՐԿՈՒՄ

    Ստեփանավանի դենդրոպարկում իր հյուրըկալ դռները բացեց բոլորովին նոր լուծումներով, Հայաստանում իր տեսակի մեջ եզակի հյուրանոցառեստորանային համալիրը՝ Դրիմ Պարկը: Այն բաղկացած է 2-ից 8 հոգու համար նախատեսված ժամանակակից լուծումներով փայտե, պոլիկարբոնային, սենդվիչային, ապակե և երկաթե տնակներից:

    Ստեփանավանի Դենդրոպարկը Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերից է։ Այն գտնվում է Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում: Այցելուները այստեղ կարող են լիովին վայելել հեքիաթային գեղեցիկ բնությունը և հիանալ բազմաթիվ յուրահատուկ ծառերով: Կախարդական անտառի նման այս գեղատեսիլ կանաչ վայրը կատարյալ է տարվա ցանկացած եղանակին, քանի որ ամեն եղանակ իր ձևով «զարդարում» է այս տարածաշրջանի շքեղ բնությունը: Իսկ Դրիմ Պարկը ամբողջացնում է հանգստի մեկնած յուրաքանչյուրի պահանջը:  

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *