Մունետիկ

ԱՅՍ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ

Ապօրինի շինարարությունների հարցը առավել ակտուալ է մայրաքաղաքում, հատկապես բազմաբնակարան շենքերի տանիքներին կառուցվող լրացուցիչ հարկերը:

Այս տհաճությունն արդեն ըմբոշխնում են վանաձորցիները: Մասնավորապես, Տիգրան Մեծ 63 բազմաբնակարան շենքի տանիքում լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում:

Շենքը Վանաձորի հին բնակֆոնդի շենքերից է, այսինքն 88-ի երկրաշարժից առաջ կառուցված: Գաղտնիք չէ, որ բոլոր այն շենքերը, որոնք կառուցվել են մինչ երկրաշարժը՝ առավել զգայուն են ցնցումների նկատմամբ և հատուկ հոգատարություն են պահանջում:

Այն, որ Տիգրան Մեծ պողոտայի բոլոր շենքերի կողքերից կցակառույցներ կան՝ որևէ մեկին չի մտահոգում, ապօրինի կառուցվել է, ապա՝ օրինականացվել,  բայց ինչպես տենում ենք՝ հողի վրա էլ տեղ չկա, մնում են տանիքները:

Քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ թեթև կոնստրուկցիաներով ձեղնահարկ է լինելու և ծառայելու որպես բնակարան: Փատորեն, որոշ արտոնյալներ կարող են ստանալ շինթույլտվություն Վանաձորի կենտրոնում:

Փաստորեն, այս այլանդակության թույլտվությունը տվել է Վանաձորի համայնքապետարանը, ի դեմս համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արկադի Փելեշյանի:

Ինչո՞ւ չհետևել Երևանի օրինակին և այլանդակել առանց այն էլ չզարգացող Վանաձորը:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *